Կառավարությունը հաստատեց. վարչապետի աշխատակազմին 47 միլիոն դրամ կփոխանցվի

Կառավարությունը ընդունեց վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու և մասին
որոշման նախագիծը: Հարցը չզեկուցվող էր:

«Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2018 թվականին հատկացնել 47 միլիոն 280 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

«Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 47 միլիոն 280 հազար 870 ՀՀ դրամ:

Նշված գումարը ներառում է՝

  1. Հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարը՝ 6,123,600 դրամ,
  2. Գրասենյակային և այլ ծախսեր՝ 175,000 դրամ,
  3. Աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45,105,635 ՀՀ դրամ (այդ թվում՝ երկու աշխատակիցների (գործադիր տնօրեն և իրավաբան) երկու ամսվա աշխատավարձ, հաշվապահի հաշվապահական ծառայության վճար, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տուժանք՝ 2 (երկու) ամսվա համար):
  4. Հիմնադրամը բանկային հաշվին ունի 4,123,366 ՀՀ դրամ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել