Առողջապահության նախարարությունը ներկայացնում է այն բժշկական ծառայությունները, որոնք բնակչության բոլոր խմբերի համար մատուցվում են անվճար և արտոնյալ պայմաններով:
Նշված ծառայություններն են.
- Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ,
- Շտապ օգնության ծառայություններ,
- Անհետաձգելի բուժօգնություն,
- Հոգեբուժություն,
- Տուբերկուլոզ,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ,
- Մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն,
- Ուռուցքաբանություն, վերակենդանացման միջոցառումներ:
Այս մասին է սահմանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկաման մասին» ՀՀ օրենքը: