Դատական ակտերի հրապարակումը նույնպես կհետաձգվի

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխվելու կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի այդ օրերին հրապարակման ենթակա որոշումները կհրապարակվեն հաջորդող աշխատանքային օրը` 2018 թվականի հոկտեմբերի 15-ին:

2018 թվականի հոկտեմբերի 11-ին և 12-ին նշանակված դատական նիստերի մասին դատավարության մասնակիցները լրացուցիչ կծանուցվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել