Արայիկ Խանդոյանին դատարանի նկուղում 15 ոստիկան ծեծի են ենթարկել և խոշտանգել. Արա Ղարագյոզյան

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը գրում է.
«Խորը ցավով տեղեկացա, որ պաշտպանյալս մահացել է: Խանդոյանը ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան 2 տարիների ընթացքում՝ ապօրինի կալանքի տակ պահելու ժամանակ: Նուբարաշեն ՔԿՀ-ում անմարդկային պայմաններում է պահվել, 2017 թ դեկտեմբերի 30-ին տեղափոխել են անմարդկային պայմաններով պատժախուց, որտեղ սառնամանիք և անմարդկային պայմաններ են եղել: Ինչպես նաև դատարանի նկուղում 15 ոստիկան ծեծի են ենթարկել նրան և խոշտանգել: Ո՞վ այսքան խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկվեր, որ կարողանար դիմակայել: Ցավակցում եմ իմ պաշտպանյալի հարազատներին և բոլորիս»,- նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել