Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է հրապարակել, որով առաջարկվում է․
հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և ոստիկանությունում առնվազն երեք տարի ծառայելուց հետո հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնում նշանակվելու կամ ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվելու, ու նոր պաշտոնում անընդմեջ առնվազն երկու տարի աշխատելու դեպքում՝ չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը։
Նշենք, որ այժմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը և այն դեպքերին, երբ այդ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:
Գործնականում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո մինչև 5 տարին լրանալն ազատվել է աշխատանքից և տեղափոխվել այլ իրավապահ մարմնում աշխատելու, ինչը հիմք է հանդիսացել ուսման վարձավճարի փոխհատուցման պահանջի:
Ներկայումս ՀՀ դատարաններում քննվում են ՀՀ ոստիկանությունից ազատված և ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցած նախկին ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պահանջի վերաբերյալ թվով 8 քաղաքացիական գործեր:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի կողմից: