Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ծառայության մամուլի բաժնից:
Նշվում է, որ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվելու:
Լրացուցիչ տեղեկություն կտրվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ի հրամանագրի համաձայն Լևոն Երանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից։