Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել

Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, հայտնում են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել և առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։

Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես և այլ զինամթերք։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել