Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացնում է կառույցի կողմից «Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացված 2014-2018 թթ. աշխատանքների ուսումնասիրության արդյունքները։
Այսպիսով, ՊՈԱԿ-ն իր կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով (ճանապարհային գծանշումների իրականացում, ճանապարհային նշանների և լուսացույցերի պատրաստում, տեղադրում և սպասարկում) պետությունից ստացել է տարեկան մոտ 750 միլիոն դրամ դրամաշնորհ:
• Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աշխատանքների իրականացման մի շարք բացթողումներ, թերացումներ և չարաշահումներ:
• Ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 350 միլիոն ՀՀ դրամ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/09/41691107_316085292288792_8854524566211395584_n.jpg)