«Մանվել Գրիգորյանը որևէ բողոք կամ դիրքորոշում չի ունեցել դրա  վերաբերյալ». պաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին

Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել էր ծառայողական քննություն։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ  լուսանկարը Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրի աշխատակիցն է արել:

«Մանվել Գրիգորյանը որևէ բողոք կամ դիրքորոշում չի ունեցել դրա  վերաբերյալ: Չի ցանկացել բողոքել»,-նշում է Մկրտչյանը:

Պաշտպանը նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ:

«Շաքարը անընդհատ բարձրանում է»,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ քրեակատարողական հիմնարկի խցում նստած:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ պետը հայտնել էր, որ եթե պարզվի, որ աշխատակցի արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից:

Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել