Ո ՞ր դեպքում է տրամադրվում երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

 

 

Ի ՞ նչ կարգով է այն տրամադրվում:

 

 

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

 

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

 

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել