Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու կոչին Գյումրիում միացել են շատ քաղաքացիներ

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին ներկա գտնվելու համար ՔՊ-ի Գյումրու տարածքային գրասենյակը կազմակերպել է ավտոերթ դեպի Երևանի Հանրապետության հրապարակ։

Կուսակցության Գյումրու գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, և կուսակից ընկերներն ու համախոհները պարտավոր են ներկա գտնել այդ հանրահավաքին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու կոչին Գյումրիում միացել են շատ քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել