«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ Հովիկ Աբրահամյանի դստեր երևանյան բնակարանում ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացրել. «4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները և ինչ են գտել, մեզ հայտնի չէ»:
Նշվում է նաև, որ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինը վերջերս մաքսատան պետի պաշտոնից ազատված Վլադիմիր Թամրազյանն է:
Այս տեղեկության վերաբերյալ ԱԱԾ լրատվական ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն: