Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 16-ին որոշում է ընդունել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել