Կալանավորը ջարդել է խցի դուռը. արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է եղել: Իրավաբան.net-ին ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ  օգոստոսի 13-ին ժամը 3-ի սահմաններում կալանավոր Տիգրան Եղիազարյանը կոտրել է խցի դռնակը, որի միջոցով իրեր են փոխանցում կալանավորներին, այնուհետև կոտրել է նաև խցի դուռը, դուրս է եկել մասնաշենք:

Սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերով  իրավիճակը կարգավորվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել