Տարածքային կառավարման և զարգացման նախարարույունը հանրային քննարկման է դրել պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը։
Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006թ․ սկզբին և անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կտրուկ աճով, փաստաթղթերը և տիպերի և բովանդակության առումով լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր այլևս չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը։
Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև մի շարք փաստաթղթերի պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել։
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուն կհամալրվի արդի պայմաններում ստեղծվող նոր տիպի փաստաթղթերով։
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: