Օոստոսի 13-ին «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, Արզումանյան փողոցի մի բնակիչ ոստիկաններին է ներկայացրել 680 տարբեր տրամաչափի փամփուշտ, 2 պայթուցիչ, որոնցից մեկը «ՈւԶՌԳՄ-69» գրառմամբ, 3 նռնակ:
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Քաղաքացին հայտնել է, որ զինամթերքը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից եղբորը, գտել է իրենց ավտոտնակում` մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: