Նախօրեին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ նա, այսօր՝ օգոստոսի 14-ին,ժամը 12։00-ին ասուլիս է տալու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մինչ ասուլիսի սկսվելը՝ «Էրեբունի-Պլազա» հյուրանոցի դիմաց լրագրողների հարցերին պատասխանեց նրա պաշպան Հայկ Ալումյանը։
Պաշտպանի խոսքով, նրանք բոլոր փաստաբանների հետ միասին քննարկել են այն հարցը, թե արդյոք չարժի բողոքարկել անձեռնմխելիության հետ կապված որոշումը վճռաբեկ դատարանում, քանի որ վերաքննիչ բողոքի մեջ կան այնպիսի փաստարկներ, որոնք ավելի հիմնավոր են, քան անձեռնմխելիության հետ կապված փաստարկը։
«Հանրությունը պետք է լավ պատկերացնի, որ Ռ․ Քոչարյանին առաջադրված չէ մեղադրանք 10 սպանությունների կամ այդ 10 սպանություններից 1 սպանության համար, չկա այդպիսի մեղադրանք։ Տպավորություն է, որ իրեն մեղադրում են 10 սպանությունների համար, բայց դատարանը իրեն բաց թողեց, քանի որ նա անձեռնմխելի է, սակայն այդպիսի բան չկա»,- ասաց Հայկ Ալումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։