«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհվել է ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտին համապատասխանության վկայագիր:
Այս մասին հայտնում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Նշված ստանդարտին համապատասխանության վկայագրումը հաջորդել է 2018 թվականի տարեսկզբից Ընկերությունում իրականացվող համապատասխան իրավական բազայի ձևավորմանը, տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի ներդրմանը և տեղեկատվական անվտանգության աուդիտի իրականացմանն ու դրա արդյունքների ամփոփմանը:Ստանդարտի ներդրումը ենթադրում է նաև շարունակական տեխնիկածրագրային հագեցվածության ապահովում:
ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտի վկայագրումն իրականացվել է միջազգային ճանաչում ունեցող կանադական Professional Evaluation and Certifikation Board ընկերության կողմից: