Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին

Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն:
Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:

Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար, որի հիման վրա ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել