Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանի շենքից և հեռացել

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ վերաքննիչ դատարանը բավրարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ ատյանը որոշման հիմքում դրել է նախագահի անձեռնմխելիությունը:

Նա հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի շենքից դուրս է եկել և հեռացել: Իսկ թե ուր է գնացել, պաշտպանն ասաց՝ չգիտի:

Ռուբեն Սահակյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չբացահայտելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել