«Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրվի

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Բոնվառոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տրամադրել՝ մշակող արդյունաբերության  ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով, 7 տարի ժամկետով:

Նախարությունը հիմնավորման մեջ նշել է, որ հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը, «ԲՈՆՎԱՌՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու  համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել