Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են սահմանի ապօրինի խախտման հերթական դեպքը:

Այս մասին տեղեկացնում են վարչության լրատվական ծառայությունից:

Ռուս սահմանապահներն Արտաշատի հատվածում ձերբակալել են տղամարդու, ով Արաքս գետով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է:

Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս ձեռնարկվում են  միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել