«Խելացի համայնք» նախաձեռնության և դրա ռազմավարության մասին քննարկում՝ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Այսօր՝ հուլիսի 24-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի ներկայացուցիչների համար «Տնտեսություն. ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմների թույլ մակարդակ տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, այդ ռազմավարությունների և նախաձեռնությունների բարելավման, ջատագովության, մշտադիտարկման և դրանցում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտություն» թեմայով դասընթաց է կազմակերպվել։

Դասընթացը վարում էր Հայաստանի համայնքների միության փորձագետ Անուշ Բեղլոյանը։

Նա նշեց, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսության դարաշրջանում քաղաքային և գյուղական բնակավայրերը պետք է ոչ միայն վերաբաշխեն իրենց տեղական հարստությունը, այլև ներդրումներ անեն իրենց քաղաքացիների կյանքի որակի բարձրացման մեջ։

Նշենք նաև, որ Համայքների միության փորձագետ՝ Վահրամ Վարդանյանի կողմից Կապանի ինկուբատորի ՔՀԿ-ներին տրամադրվեց անհատական խորհրդատվություններ ՔՀԿ-ների կողմից ծրագրերի մշակման և ֆոնդահայթհայթման հետ կապված:

 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել