Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՍԱՊԾ-ի և Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին որոշումներ է ստորագրել, որոնցում ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը՝
Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (79.4 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` սոցիալական ապահովության ծառայության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»:

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արաիկ Հայրապետյանին պարգևատրել 74 տոկոս դրույքաչափով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` վիճակագրական կոմիտեի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել