Երևանում աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել.
«Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից, «Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում և երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում:
Հարկ ենք համարում նշել նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարանի հետ արդեն աշխատում են նախագծի վրա, ըստ որի հնարավորություն կստեղծվի փակել Աջափնյակում, ինչպես նաև Նուբարաշենում գործող աղբավայրերը: Դրանց փոխարեն Նուբարաշենում կկառուցվի սանիտարական նորմերին համապատասխանող նոր աղբավայր, որը լիարժեք կբավարարի բնապահպանական չափորոիշիչներին»,-նշված է ընկերության տարածած պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այցելել է Աջափնյակի և 4-րդ գյուղի հատվածում գտնվող աղբավայր ու հայտարարել, որ տարածքը աղբավայրի է վերածել «Սանիթեք» ընկերությունը: