Ինչո՞ւ ենք ցանկանում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու. Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս կառավարությունում:

«Իմ կարծիքով՝ մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցչի հարցնում ենք, թե արդյոք Արցախի հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծումն ընդունելի՞ է ձեզ համար, թե՞ ոչ»,-նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանն ու քննարկված հարցերին՝ հաշվի առնելով, որ առաջին նախագահը կողմ է «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծմանը:

Նիկոլ Փաշինյանը  հարցադրում արեց՝ որևէ մեկը հարց տվե՞լ է, այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ. «Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ցանկանում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը  պատրաստ չէ փոխզիջման: Երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք, կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի, որ հասկանանք, թե մեզ համար փոխզիջման ինչի հնարավորություն գոյություն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բացառում է այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել