Նիկոլ Փաշինյանը՝ կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս կառավարությունում: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսվում են կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, Փաշինյանը պատասխանեց. «Մեր առաջ դրված է այդպիսի խնդիր և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Պետական եկամուտները ավելացնելով մենք բնականաբար պետք է ծախսենք պետական նպատակների համար և այդ նպատակների մեջ է նաև թոշակների, աշխատավարձերի բարձրացումը:

Մենք հիմա 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման փուլում ենք: Ամեն օր կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են տեղի ունենում, և ամեն օր գումարներ են գեներացվում: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պարտքը ավելացնել»,-նշեց նա:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1312245648878517/?notif_id=1532074790583194&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել