Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ հուլիսի 16-ին, քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ:
Փոխնախարարը ողջունել է հանդիպումը և հավաստիացրել, որ պատրաստակամ են ՔՀԿ-ների հետ կառուցողական համագործակցության:
Քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հնարավորինս աջակցել նախարարության գործունեությանը: Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունները և խոսել մշակույթի ոլորտի հիմնախնդիրների մասին:
Կարևորվել է սոցիալական գովազդների առկայությունը, մարզերում տիկնիկային թատրոնների, մշակույթի տների գործարկումը, աշակերտների կողմից մշակութային օջախներ այցելությունը և մի քանի այլ հարցեր:
Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: