Կարո՞ղ է արդյոք Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետ ընտրվել

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

Ինչպես ավելի վաղ հայտնեի էինք, «Ելք»-ը և ՀՀԿ-ն թեկնածու չեն առաջադրելու:

Քաղաքապետի պաշտոնում միակ թեկնածուն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանն է:

Նշենք, որ Երևանի ավագանու Հանրապետական և «Ելք» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի քաղաքապետի ընտրությանը, որը կայանալու է հունիսի 16-ին:

Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ կետի  համաձայն՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Հիշեցնենք, որ Հանրապետական խմբակցությունը ունի ավագանու 46 անդամ, «Ելք»-ը՝ 14. «Երկիր Ծիրանին»՝ 3:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել