Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին. ԿԳ նախարար

2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ու հետաքրքիր թվեր է հրապարակում կրթութոյան և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները»,-նշում է նա:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել