Ի՞նչ է անհրաժեշտ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար

ՀՀ քաղաքացիական դատավարության 322-րդ հոդվածի համաձայն, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.

2) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.

3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

4) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.

5) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին պահանջ:

 

Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումին կից ներկայացվում են՝

1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը.

2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը.

3) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելը հավաստող փաստաթուղթ.

4) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ:

Վերոնշյալ փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad հօc` ադ հոք)՝ նոտարական կարգով:

Դիմումում կարող են ներառվել կամ դրան կարող են կցվել դիմողի միջնորդությունները, այդ թվում՝ արբիտրաժի վճռի կատարումն ապահովելու վերաբերյալ,

Սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել