Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը կսահմանվի կառվարության որոշմամբ

Հուլիսի 10-ին, կառավարության հերթական նիստին գործադիրը որոշում կընդունի ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին։

Նախագծում նշվում է․

  1. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության ժամկետային աշխատանքային պայմանագիր (ձև 1) (այսուհետ՝ Պայմանագիր) կնքելու հետ կապված հարաբերությունները:
  1. Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
    • հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
    • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
    • պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

4) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.

5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.

6) <<Քաղաքացիական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում.

7) օրենքով սահմանված այլ դեպքերում:

  1. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել հաշվի առնելով  Oրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) պայմանագիր կնքելով, եթե տվյալ պաշտոնը չի զբաղեցվել Օրենքով սահմանված այլ կարգով:
  2. Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիականծառայության տվյալ թափուր պաշտոնն առաջացել է այդ անձի ծառայությունը Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ, 6-10-րդ և 16-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով դադարեցվելու հետևանքով:
  3. Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին կարող է առաջարկել կնքել պայմանագիր՝ տեղադրելով տվյալ քաղաքացիական ծառայողի տվյալները տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում։
  1. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով չի կնքվում պայմանագիր, ապա համապատասխան մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում հրապարակում է ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարություն: Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
    • համապատասխան մարմնի անվանումը.
    • քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը և տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
    • քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշ­տոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
    • քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.
    • դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը.
    • աշխատավարձի չափը․
    • աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն․
    • անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
  2. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է համապատասխան հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ։
  3. Փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում է ընտրություն և առաջարկում է կնքել պայմանագիր։ Եթե քաղաքացին հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է դիմում ներկայացրած  այլ անձնաց։
  4. Համապատասխան մարմինը իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն դիմում ներկայացրած անձանց մասին՝ նշելով այն անձին, ում հետ կնքվել է պայմանագիր, իսկ հրաժարվելու դեպքում նշելով նաև հրաժարվողի տվյալները, ինչպես նաև այն անձանց տվյալները, ովքեր բավարարել կամ չեն բավարարել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները։
  5. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա համապատասխան մարմինը սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը այդ մասին տեղեկություն է հրապարակում համապատասխան մարմնի պաշտոնական կայքում և հրապարակում է նոր հայտարարություն:
  6. Պայմանագրի պատճենը պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ։
  1. Պայ­մա­նա­գիրը լուծվում է՝ 
  • Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում, այդ թվում՝ վաղաժամկետ.
  • Օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ` այդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ  և 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 15-րդ և 16-րդ կետերի.
  • սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

13․  Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված պայմանագրի լուծմանը:

14․  Պայմանագրում, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կազմելու միջոցով, որը կազմում է պայմանագրի անբաժանելի մաս։

15․ Համաձայնագրի պատճենն, այն կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ։

16․ Պայմանագիրը լուծելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում լուծման մասին իրավական ակտի պատճենը ներկայացվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել