Կառավարության որոշումը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման մասին

Կառավաությունը հուլիսի 4-ի նիստին որոշում է ընդունել Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան:

Արտահերթ նստաշրջանին կքննարկվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախագծերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել