Հունիսի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով կադրային փոփոխություններ են կատարվել զինված ուժերում՝
- Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
- Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
- Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
- Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
- Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար:
- Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության
հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար: