Նշանակումներ զինված ուժերում՝ նախագահի հրամանագրերով

Հունիսի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով կադրային փոփոխություններ են կատարվել զինված ուժերում՝

  • Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
  • Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
  • Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
  • Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
  • Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար:
  • Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության
    հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել