Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։