Ներսես Պողոսյանը հացադուլ հայտարարեց՝ դատարանի որոշումը լսելուց հետո

Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանվող Ներսես Պողոսյանը նույնպես այսօր ազատ չի արձակվի: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց փոխել նրա նկատմամաբ կիրառված խափանման միջոցը և ազատ արձակել իր պաշտպանյալին, ներկայացրեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությունը:  պաշտպանյալին:

Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց կրկին միջնորդության քննությունը հետաձգել եւ դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:

 Ներսես Պողոսյանը վրդովվեց հացադուլ հայտարարեց. «Եթե չեք կարողանում մի հատ որոշում կայացնել, ես հացադուլ եմ հայտարարում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել