Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ, հայտնում են ոստիկանությունից:
Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:
Հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար:
Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/V.O.citizenmeet_13.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/V.O.citizenmeet_10.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/V.O.citizenmeet_05.jpg)