Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ 2017 թվականում ՀՀ-ում գրացվել է բյուջեով նվազագույն սահմանում գնաճ:
Նրա խոսքով՝ առանձնապես մեծ գնաճային ճնշումներ հիմա չեն նկատվում:
«Գնաճի մասով նախորդ տարի 2.6 տոկոս է եղել, իսկ այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են: Այն իրավիճակը, որ մենք ունենք, մեր կողմից նախանշված գնաճը կդառնա իրականություն: Այստեղ բավական լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսական արտադրանքը, մի շարք այլ գործոններ՝ միջազգային գների տենդենցներ, տարածաշրջանային ռիսկեր և այլն: Հուսադրող թվեր ունենք, գտնվելու ենք կանխատեսված հորիզոնում, ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ»,-նշել է Ջավադյանը:
ԿԲ նախագահը հայտնեց նաև, որ կան գների աճի ռիսկեր. « Հայաստանը մտնում է դեֆլյացիոն սեզոնային շրջան, մրգի ու բանջարեղենի գների անկում է լինելու, ինչի արդյունքում էլ հստակ կլինի, թե տարվա վերջ գնաճի ինչ ցուցանիշ կարձանագրվի»: