Հյուպատոսական պաշտոնյան մուտքի արտոնագրի դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի համարում է պոտենցիալ ներգաղթող

ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է քաղաքացիների այն մտահոգությանը, թե ինչու են մուտքի արտոնագրեր տրամադրելու համար կազմակերպվող հարցազրույցները կարճ տևում։

《Հաշվի առնելով ոչ ներգաղթային արտոնագրերի բարձր պահանջարկը՝ մենք օրական տասնյակ ու անգամ հարյուրավոր մարդկանց ենք հրավիրում հարցազրույցի: Մեր հյուպատոսական պաշտոնյաներն ունեն անհրաժեշտ պատրաստվածություն, որպեսզի կարողանան որոշումներ կայացնեն կարճատև հարցազրույցի հիման վրա: Ձեր դիմումում արդեն իսկ ներկայացված են տեղեկություններ, որոնք հյուպատոսական պաշտոնյան ուսումնասիրում է մինչ պատուհանիկին մոտենալն ու հարցազրույցը սկսելը》:

Դեսպանատունը նաև հայտնում է.

《Ներգաղթի ու քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 214 հոդվածի (բ) կետի համաձայն հյուպատոսական պաշտոնյան այցելության կամ զբոսաշրջության համար մուտքի արտոնագրի դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի համարում է պոտենցիալ ներգաղթող: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դիմող պարտավոր է անձամբ հիմնավոր կերպով ի ցույց դնել, որ մտադիր է իր մուտքի արտոնագիրն օգտագործել բացառապես նշված նպատակի համար: Հյուպատոսական պաշտոնյան, նախ և առաջ, դիտարկելու է Ձեր այցի նպատակը և Ձեր՝ հայրենի երկրի հետ ունեցած կապերը:

214(բ) հոդվածից բխող մերժումների հետ կապված մանրամասների համար տես՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/visa-denials.html.》

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել