ԱԺ նոր պատգամավոր Հրաչ Հակոբյանը քիչ առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հարց-հորդոր ուղղվեց աշխատանքներ կատարել ներկայիս հեռուստաեթերը մաքրելու ժարգոնային, բռնություն քարոզող խոսքից, ինչպեսև քայլեր անել թատրոններում դերասանների և ռեժիսորների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ:
Ի պատասխան նախարարը հայտնեց, որ այս ոլորտում անելիքներ կան և պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ մեխանիզմներով պետք է ներդնել այդ ուղղությամբ, ինչ քաղաքականություն մշակել: