Ազգային ժողովում այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում են կառավարության անդամները: ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը հայտարարեց, որ գործուղման լինելու պատճառով բացակայում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք փոփոխություններ եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների ոլորտում: Նրա խոսքով, «մթնոլորտը փչացնելու», էսկալացիայի բերող քայլեր չեն լինելու, գործընթացը լինելու է բացառապես բանակցային և ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբի շրջանակներում: Նախատեսվում է, որ բանակցային գործընթացը կվերսկսվի հունիսին: