Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդվել էր Երևանի Հերացու, Արմենակյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում 1987 թ. ծնված Թ. Ե.-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու, գլխին հարվածելու, մազերը քաշելու, տեսախցիկին հարվածելու և պայուսակի քուղը պոկելու մասին:
Մայիսի 22-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 20-ին, ժամը 13.00-ին, Հերացու և Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում լրագրողների հետ միջադեպին մասնակցել և նշված հանցավոր արարքը կատարել են 1999 թ. ծնված Ա. Մ.-ն և 1973 թ. ծնված Ռ. Հ.-ն, որոնք ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: