Ցավում եմ, որ նշյալ քաղաքացիների թվում հայտնվել է նաև իմ օգնականը. Միհրան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց իր օգնականի ձերբակալության դեպքի մասին.

«Սույն թ․-ի ապրիլի 21-ին, շաբաթ օրը, Կ. Ուլնեցի փողոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, վերահաստատելով նախկինում արված հայտարարությունս, ևս մեկ անգամ ընդծում եմ․

Համաժողովրդական բողոքի գործողությունների ամբողջ ընթացքում արել եմ հնարավորինը՝ կանխելու բախումներն ու բռնության ցանկացած փորձ։ Հրապարակավ հանդես եմ եկել կոչով՝ եմ բացառել խաղաղ ցուցարարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսևորում և կտրուկ գործողություն։

Նշյալ ժամանակահատվածում տարբեր միջադեպերի պարզման նպատակով՝ իրավապահ մարմինները մեծ թվով քաղաքացիների հրավիրվում են համապատասխան բաժիններ։ Ցավում եմ, որ նշյալ քաղաքացիների թվում հայտնվել է նաև իմ օգնականը:

Համապատասխան մարմիններից ակնկալում եմ անաչառություն՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա օրերին եղելությունը կպարզվի։

Կոչ եմ անում զերծ մնալ շահարկումներից և կրքերը բորբոքելու սին փորձերից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել