Առաջինը երդվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արարողության սկզբում հնչես հանրապետության հիմնը։
Երդման տեքստի մեջ ասվում է․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդման տեքստը կարդաց վարչապետը:
Վարչապետից հետո երդվեցին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը և նախարարները:
Այժմ տեղի է ունենում նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը։