«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում նոր փոփոխություն կատարելու մասին նախագիծ է մշակվել

Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը  նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն:

Հիմնավորման մեջ պատգամավորները մասնավորապես նշել են.

 

«Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգավորումներով սահմանված է, որ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` …. Կառավարության ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով: Մինչդեռ այն չպետք է լինի հայեցողական, այլ պարտադիր:

Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու Կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել