Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում արձագանքելով այն լուրերին, թե նրան պատրաստվում են նշանակել Արարատի մարզպետ, նշում է. «Ես էլ եմ այդպիսի բան լսել, սակայն կոնկրետ առաջարկ վարչապետի կողմից չի եղել, քննարկում նույնպես»:
Հարցին, թե առաջարկի դեպքում պատրաստվում է ստանձնել մարզպետի պաշտոնը, նա պատասխանեց. «Ես պատրաստ եմ աշխատել այնտեղ, որտեղ կարող եմ իմ ուժերի ներածին չափով օգուտ տալ իմ ժողովրդին, որտեղ հարմար կգտնի վարչապետը, իմ կուսակից ընկերները»: