Քաղաքացիական ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիները պետք է փոխհատուցվեն․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց

Քաղաքական պրոցեսների ընթացքում ապրիլ ամսին դեպքեր են եղել, երբ հարձակումներ են տեղի ունեցել, ավտոմեքնենար են վնասվել ինչ-որ անձանց կողմից։ Այս մասին կառավարչության նիստի ժամանակ մայիսի 17-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքն ուղղելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարփակումների հեղինակները պարրզվեն, և մենք պետք է այդ համատեքստում լուծենք այդ տուժած քաղաքացիների խնդիրը, որովհետև նշված համատեքստում այդ քաղաքացիների ավտոմեքենաները ջարդվել են և պետք է հասկանալ, թե ինչպե՞ս և ո՞վ է այդ պատասխաննատվությունը կրելու, բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն»,-ասաց վարչապետը։

Նա նաև ասաց, որ հանդիպել է մի տարիօրինակ տեղեկատվության, որ քաղաքական շարժման պրոցեսի ընթացքում ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում։ «Այդ հարձակման տեսարանը համացանցում լայնորեն տարածված է և հիմա պարզվում է, որ հիմա գործ է հարուցվել կամ չի հարուցվել և կարճվել է արդյուքնում։ Ես կարծում եմ, որ այդ գործելակերպին պետք է վերջ տանք, ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով, մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ բռնության ցանկացած դեպք պետք է բացահայտվի ու պատժվեն հարձակում րականացրած բոլոր անձիք, անկախ նրանից, թե ովքեր են, քաղաքական որ ճամբարից են, ինչ դիրք ունեն և այլն։

Հերացի փողոցում տեղի ունեցած հարձակման մասին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկա է գտնվել այդ պահին և քննչական մարմիններին կոչ արեց իրեն որպես վկա ներգրավվել այդ գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել