Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Ոստիկանապետը հայտնել է, որ դեպքի առնչությամբ ցուցարարների հետ բացատրական աշխատանքներ են տարվում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: