Բարերար Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից հայտարարություն է եղել այն մասին, որ հիմնադրամի գրասենյակը Հունգարիայում փակվում է՝ «աստիճանաբար ավելի ճնշող միջավայրի» պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ին:
«Բաց հասարակության հիմնադրամները», որոնք ֆինանսավորում են հասարակական կազմակերպություններին, հայտնում են, որ իրենց գործունեության վայրը տեղափոխվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աջաթևյան կառավարությունը հայտնել է, թե նախատեսվում են խստացնել հասարարական կազմակերպություններին առնչվող սահմանափակումները, այդ թվում արտերկրից ֆինանսավորումների մասով. 25 տոկոս հարկ է սահմանվելու արտերկրից նվիրատվությունների համար, որոնք աջակցում են միգրացիան, անվտանգությանը վտանգող ծրագրերի իրականացմանը:
Նախորդ ամիս ընտրված վարչապետ Օրբանը իր քարոզարշավն արել է “Stop Soros” («Վերջ Սորոսին») պաստառով:
Սորոսը հերքել է Օրբանի կողմից իրեն ուղղված այն մեղադրանքը, թե նրա հիմնադրամը միգրանտներին Եվրոպա ներթափանցելու միջոցով պետականության տապալման պլանի մասն է:
Ծնունդով հունգարացի 87-ամյա Ջորջ Սորոսը իր հիմնադրամների միջոցով 12 միլիարդ դոլար է ծախսել աշխարհում և հատկապես Արևելյան Եվրոպայում քաղաքացիական նախաձեռնություններ համար, որոնք ուղղված են աղքատության կրճատման և թափանցիկության բարձրացման, աշխարհում կրթաթոշակների տրամադրման համար: